Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի քաղցկեղ` դարի հիվանդությունը

Դարի հիվանդություն համարվող կրծքագեղձի քաղցկեղի մասին այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ խոսել են “Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն” հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու բժիշկ Նունե Մաշուրյանը:

 

Խաչանուշ Հակոբյանի խոսքերով ՀԱԱ Կենտրոնի գործնեության 12 տարիների ընթացքում հետազոտվեկ են շուրջ 176 000 այցելու, որոնցից 5750 մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քացկեղ: Կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 12000 կին և 600-650 հոգու մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ:

 

Խաչանուշ Հակոբյանի հավաստմամբ բացի կրծքագեղձի քաղցկեղից լուրջ պրոբլեմ է համարվում նաև բարորակ ախտահարումները: Համաշխարհային տվյալներով 30 տարին լրացած յուրաքանչյուր երրորդ կին ունի կրծքագեղձի պրոբլեմ: Հակոբյանի խոսքերով ՀԱԱ կենտրոնում հետազոտվածներից ավելի քան 60 000 կին ունի կրծքագեղձի բարորակ ախտահարում:

 

Ըստ Հակոբյանի մեծ մասամբ կրծքագեղձի քաղցկեղը զարգանում է նախաքաղցկեղային փոփոխությունների հիման վրա: Ամեն տարի աշխարհում հայտնաբերվում է այս հիվանդությամբ մոտ 1 մլն. նոր դեպք: Այս թվերը կանխելու համար, Հակոբյանը խորհուրդ է տալիս 35 տարին լրացած յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ պարտադիր անցնի հետազոտություն:

 

Նունե Մաշուրյանն էլ հավելեց, որ կրծքագեղձի ուռուցքի ժամանակ հիվանդը սկզբնական շրջանում ցավ չի զգում: Եվ պատճառն էլ հենց դա է, որ դիմում են հետազոտության այն ժամանակ,ե երբ հիվանդությունը արդեն բավականին աճած է լինում: Մաշուրյանի հավաստմամբ ներկայումս ամենառաջադեմ միջոցը դեռևս մնում է մոմոգրաֆիան:

 

Մասնագետների վիճակագրության համաձայն կրծքագեղձի քաղցկեղ ունեն Հայաստանում ավելի շատ Գեղարքունիքի մարզում, և նաև աղետ գոտու բնակիչների մոտ: Տեղեկացնենք, որ ՀԱԱ Կենտրոնը մասնաճյուղ ունի նաև Գավառում, իսկ մնացած մարզեր էլ պարբերաբար այցելում են և անվճար հետազոտություններ իրականացնում մարզերում: ՀԱԱ կենտրոնի մասագետները այս շաբաթ այցելելու են Էջմիածին քաղաք:

Հեղինակ. Մարգարիտա Սարգսյան
Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ